National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
17.09.2013
Հանդիպում Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամների հետ
1 / 1

Սեպտեմբերի 17-ին Կալիֆորնիայի Նահանգային ժողովի նախագահ Ջոն Պերեսի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Գալուստ Սահակյանի, Վարդան Օսկանյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հետ:

Ողջունելով հյուրերի այցը Հայաստան՝ Գալուստ Սահակյանը կարեւորեց ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի եւ Հայաստանի բարեկամական հարաբերությունները, դրանց հետագա խորացումը: Նրա խոսքով` Հայաստանի ջերմ վերաբերմունքը ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նկատմամբ պայմանավորված է նաեւ Հայոց ցեղասպանությունից հետո այդ նահանգում հանգրվանած եւ մարդկային ջերմ վերաբերմունքի արժանացած հայերի առկայությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ, գտնվելով Հայաստանում, ամերիկացի գործընկերները հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական մշակույթին, ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի եւ հայ ժողովրդի մասին: Պարոն Սահակյանը կարեւորեց Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ քաղաքական, տնտեսական, մշակութային կապերի խորացումը: Նա  շնորհակալություն հայտնեց ԱՄՆ  որոշ նահանգների կողմից   ԼՂՀ անկախությունը ճանաչելու վերաբերյալ  որոշումների  համար:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայոց ցեղասպանության ճանաչման, ԼՂ հակամարտության կարգավորման, մարդու իրավունքների պաշտպանության, երկկողմ  հարաբերություննների  հետագա սերտացման եւ զարգացման հարցերին:


10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am